Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Միլանը» նվազագույն հաշվով պարտություն կրեց «Ինտերից»: «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին դերբիի վերաբերյալ իր մեկնաբանություններն է տվել:
«Խաղավերջին թիմը մի փոքր հոգնեց, սակայն ես թարմություն մտցնելու քիչ հնարավորություններ ունեի: Կարծում եմ, որ մեկ ժամ լավ խաղացինք, հետո պետք է ավելի լավ պաշտպանվեինք:
Հիասթափեցնում է նաև այն, որ ֆուտբոլիստներս շատ սահանկումներ են կատարում ու զգուշացումներ ստանում, իսկ մրցակիցները ոչ: Ինչ-որ բան այստեղ այն չէ:
Ընդհանուր առմամբ գոհ չեմ այն ամենից, ինչ տեսա: Ցավում եմ, որ պարտվեցինք դերբիում, սակայն առջևում շատ խաղեր կան կորցրածը հետ վերադարձնելու համար»,-Ալեգրիի խոսքերը մեջբերել է Sky Sport Italia-ն:
|