Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 16 » Անդրեյ Շեւչենկո. Գերմանական եզրափակիչն անակնկալ չէր
20:38
Անդրեյ Շեւչենկո. Գերմանական եզրափակիչն անակնկալ չէր
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ֆավորիտ չի լինի, ասել է «Միլանի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող, 2004թ. «Ոսկե գնդակի» դափնեկիր, 2003թ. Չեմպիոնների լիգայի գավաթակիր, 36-ամյա Անդրեյ Շեւչենկոն, փոխանցում է izvestia.ru-ն:

«Չեմպիոնների լիգայի գերմանական եզրափակիչն ինձ համար անակնկալ չէր: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում «Բավարիան» ու «Բորուսիան» ցուցադրում էին գերազանց ֆուտբոլ եւ արժանի են տարվա գլխավոր հանդիպմանը: Եթե «Բավարիայի» հզորությանը քչերն էին կասկածում դեռ մրցաշրջանից առաջ, ապա դորտմունդցիները հիացրին իրենց խաղով Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում: Եզրափակիչում ֆավորիտ չի լինի»,- ասել է Անդրեյ Շեւչենկոն:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը մայիսի 25-ին է Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:


Դիտումներ: 289 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/7
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]