Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 30 » Ալեգրին կազատվի Միլանի գլխավոր մարզչի պաշտոնից
14:29
Ալեգրին կազատվի Միլանի գլխավոր մարզչի պաշտոնից
«Միլանի» նախագահ Սիլվիո Բերլուսկոնին որոշել է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին զբաղեցրած պաշտոնից 2012/13 մրցաշրջանի ավարտից հետո: 45-ամյա մասնագետը կազատվի իր պաշտոնից անգամ այն դեպքում, եթե թիմը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճի: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

«Միլանից» հեռանալուց հետո Ալեգրին կարող է զբաղեցնել «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը, որը պատրաստ է նրա հետ 3 տարվա պայմանագիր կնքել` տարեկան 2,5 մլն եվրո աշխատավարձով:

Նշենք, որ «Միլանի» գլխավոր մարզչի հավակնորդների թվում նշվում են թիմի նախկին ֆուտբոլիստներ Կլարենս Զեեդորֆի, Ֆիլիպո Ինձագիի և Ալեսանդրո Կոստակուրտայի անունները:

Ալեգրին կազատվի Միլանի գլխավոր մարզչի պաշտոնից
Դիտումներ: 391 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/2
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]