Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատրաստ է մրցաշրջանից հետո բաժանվել ներկայիս ակումբից:
«Ես չգիտեմ, թե ով կլինի նոր մարզիչը, բայց իմ խնդիրը չէ: Իհարկե, սա իմ վերջին ամանորյան տոներն են՝ որպես «Միլանի» գլխավոր մարզիչ:
Ամռանը, ես որոշել էի ևս մեկ տարի մնալ թիմում և շարունակել սկսած աշխատանքս: Սակայն, չորս տարի՝ մեկ ակումբում աշխատելը բավականին շատ է», - Ալեգրիի խոսքերն է մեջբերել Goal.com-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվում էր, որ ամռանը «Միլանը» կարող են գլխավորել «Ռոսոներիի» նախկին ֆուտբոլիստներ Կլարենս Զեդորֆը կամ Ֆիլիպո Ինձագին:
|