«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Իտալիայի առաջնության 6-րդ տուրի «Սամպդորիայի» հետ խաղից ունեցած սպասելիքներից:
«Մեզ անհրաժեշտ է կենտրոնանալ սեփական խաղի վրա, քանի որ բարդ հանդիպում է սպասվում: Մրցաշարային աղյուսակին ես ուշադրություն կդարձնեմ Ամանորին մոտ: Այդ ժամանակ «Միլանն» այլ հորիզոնական կզբաղեցնի: Այո, այժմ մենք մի փոքր հետ ենք, բայց առջևում շատ խաղեր կան»,-ասել է Ալեգրին:
Հավելենք' «Միլանն» Իտալիայի առաջնության 5 տուրից հետո ունի 5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը:
|