«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է 2013 թվականի արդյունքները՝ նշելով, որ դժգոհ է թիմի ցուցադրած արդյունքներից։
-Իտալիայի առաջնությունում վերջին չորս ամիսները մեզ համար հիասթափեցնող էին, սակայն մենք նախատեսում ենք մյուս տարի լավ հանդես գալ Չեմպիոնների լիգայում։
Ցավոք սրտի Մունտարին և Մոնտոլիվոն հաստատապես չեն կարողանա մասնակցել «Ատլետիկոյի» դեմ առաջին հանդիպմանը։
Սակայն մեր թիմը համալրվել է Ադիլ Ռամիով և Կեյսուկե Հոնդայով, ովքեր, իմ կարծիքով, գերազանց ուժեղացում են մեզ համար, իսկ ինչ վերաբերում է Բալոտելլիին, կարծում եմ՝ այս տարին նրա համար գերազանց փորձ կլինի հետագայի համար,-ասել է Ալեգրին։
|