Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 24 » Ալեգրի. Բոլոր թոփ-ակումբներն ուժեղացել են. բարդ մրցաշրջան է սպասվում
00:31
Ալեգրի. Բոլոր թոփ-ակումբներն ուժեղացել են. բարդ մրցաշրջան է սպասվում
«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծում է, որ Իտալիայի' վաղը մեկնարկող առաջնությունը տարբերվելու է նախորդ տարիների առաջնություններից, քանի որ ակումբները հզորացել են: «Վերոնայի» հետ առաջիկա խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ալեգրին խոսել է իր սպասելիքներից.

-Նորմալ է, որ առաջնությունում ֆավորիտ է համարվում «Յուվենտուսը»: «Նապոլին» լավ աշխատանք կատարեց տրանսֆերային շուկայում, «Ռոման» վաճառեց երեք ֆուտբոլիստների և նոր ձեռքբերումներ ունեցավ: «Ֆիորենտինան» ևս ուժեղացել է: Բոլոր թոփ-ակումբներն ուժեղացել են, այդ իսկ պատճառով բարդ մրցաշրջան է սպասվում:

Ես գիտեմ, որ իմ թիմն էլ, նախորդ տարվա համեմատ, ավելի լավն է դարձել: Կարծում եմ, որ մենք լավ մրցաշրջան կանցկացնենք,-ասել է մարզիչը:
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 326 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/2
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]