Իտալական «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալլիանին գովասանքի խոսքեր է ասել թիմի հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավիի հասցեին.
- Այն բանում, որ «Միլանը» խաղում է Չեմպիոնների Լիգայում, կա նաև Էլ-Շաարավիի ներդրումը: Նա ընդամենը 20 տարեկան է, սակայն արագորեն աճ է ունեցել: Մենք վստահում ենք նրան և Էլ-Շաարավին արդեն ապացուցել է, թե որքան հավատարիմ է թիմին: Ամռանը նա առաջարկ ուներ ակումբից, որը պատրաստ էր նրան վճարել երեք անգամ շատ աշխատավարձ, սակայն Ստեֆանը մնաց «Միլանում»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերել Corriere dello Sport-ը:
|