«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին նշել է, որ թիմը կփորձի հաջորդ մրցաշրջանում հայտնվել Եվրոպա լիգայում: Իտալիայի առաջնության 27 տուրից հետո թիմը 10-րդ տեղն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում:
«Սուտ է, թե իբր «Միլանը» չի ցանկանում հայտնվել Եվրոպա լիգայում,- ընդգծել է նա Milan Channel-ին տված հարցազրույցում: - Դա մեր նպատակն է մինչև մրցաշրջանի ավարտը: Կիրակի օրը պետք է հաղթել «Պարմային» որպեսզի հինգ միավորի հասցնել տարբերությունը: «Միլանը» վերջին տարիներին անընդհատ խաղացել է եվրագավաթներում և մենք ցանկանում ենք շարունակել դա»:
|