«Միլանի» պաշտպան Ինյացիո Աբատեն զարմացել է, որ կարողացավ մեջքի վնասվածքից շուտ ապաքինվել: «ՊՍՎ»-ի հետ Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի խաղից հետո, Աբատեն վնասվածքի վերաբերյալ ասել է.
-Չէի սպասում, որ այդքան շուտ կկարողանամ խաղադաշտ վերադառնալ: Ապաքինման նման արագ ընթացք չէի ակնկալում, սակայն մարզիչն ինձ ինքնավստահություն հաղորդեց:
Հիշեցնենք, որ Աբատեն վնասվածք էր ստացել դեռևս Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ' Իտալիա-Բրազիլիա խաղում, իսկ երեկ առանց խնդիրների մասնակցեց «ՊՍՎ»-ի հետ խաղին:
|