«Միլանի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Ինյացո Աբատեն մեկնաբանել է Գերմանիայի հավաքականի դեմ խաղի արդյունքը:
-Այս խաղը «Սան-Սիրոյում» էր և այն իմ ծննդյան օրից 2 օր հետո էր: Ես ուրախ եմ, որ այդ առիթները համընկան լավ արդյունքի հետ:
Տարօրինակ էր հայտնվել այդտեղ, բայց Բոնուչչին ինձ պատասխան փոխանցում կատարեց և ես ազատ էի: Հավանաբար, ձախ ոտքով սա իմ առաջին գոլն էր:
Գոլս ցանկանում եմ նվիրել թիմակիցներիս, ընտանիքիս և Ադրիանո Գալլիանիին, ով ասում էր, որ շատ բան է ինձնից սպասում այս տարի,- հայտարարել է Աբատեն:
|