Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 24 » Ա սերիայում հանդես եկող ակումբների թիվը կարող է կրճատվել
21:08
Ա սերիայում հանդես եկող ակումբների թիվը կարող է կրճատվել
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Դեմիտրիո Ալբերտինին հայտարարել է, որ հնարավոր է ֆեդերացիան վերանայի Ա սերիայի մասնակից ակումբների թիվը՝ 20-ից նվազեցնելով 18-ի կամ 16-ի:

«Դա կնպաստի ծախսերի կրճատմանը և մրցաշարը կդարձնի ավելի մրցունակ և հետաքրքիր»,- Ալբերտինիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Նշենք, որ 1967-98 թվականներին Ա սերիայում հանդես էր գալիս 16 ակումբ, ինչից հետո մասնակիցների թիվը հասավ 18-ի, իսկ 2004-ից իտալական առաջատար լիգայում ուժերն է չափում 20 ակումբ:

Դիտումներ: 376 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/1
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]