21:26 Ա Սերիա. Մեկնարկից առաջ. ՊՐԵՎՅՈւ | |
Այսօր` օգոստոսի 24-ին, մեկնարկում է եվրոպական ամենահեղինակավոր առաջնություններից մեկը` Իտալական Ա Սերիան: Ա Սերիայի 1-ին տուրում միմյան դեմ կխաղան հետևյալ զույգերը. «Վերոնա»-«Միլան»- 24.08.2013, 18:00 «Սամպդորիա»-«Յուվենթուս»- 24.08.2013, 20:45 «Ինտեր»-«Ջենոա»- 25.08.2013, 18:00 «Նապորլ»-«Բոլոնյա»- 25.08.2013, 20:45 «Լացիո»-«Ուդինեզե»- 25.08.2013, 20:45 «Պարմա»-«Կյեվո»- 25.08.2013, 20:45 «Կալյարի»-«Ատալանտա»- 25.08.2013, 20:45 «Տորինո»-«Սասուլո»- 25.08.2013, 20:45 «Լիվարնո»-«Ռոմա»- 25.08.2013, 20:45 «Ֆիորենտինա»-«Կատանիա»- 25.08.2013, 20:45 1-ին օրվա հանդիպումները «Վերոնա»-«Միլան»- 24.08.2013, 18:00 «ՎԵՐՈՆԱ» 2012/13 մրցաշրջանում` 2-րդ տեղը Բ Սերիայում Գլխավոր մարզիչ. Անդրեա Մանդորլինի Վերոնա քաղաքի 2-րդ թիմն է («Կյեվոյից» հետո): Անցած մրցաշրջանում ակումբը երկար տարիների ընթացքում առաջին անգամ կարողացավ իր մեջ ուժ գտնել` պայքարելու Ա Սերիայում տեղ ունենալու համար և Բ Սերիայում դարձավ 2-րդը: Թիմն ամեն ինչ ունի Ա Սերիայում ամրապնդվելու համար: Գլխավոր մարզիչը Անդրեա Մանդորլինին է, ով թիմի հետ աշխատում է դեռևս 2010 թվականից: Բացի այդ վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը լավ ձեռքբերումներ ունեցավ: Այսուհետ «Վերոնայի» դարպասը կպաշտպանի Բուլղարիայի հավաքականի դարպասապահ Նիկոլայ Միխայլովը, ով ժամանակին մեկ տարի անցկացրել է «Լիվերպուլում», իսկ վերջին 4 տարիներն անցկացրել է «Տվենտեում»: Պաշտպանությունում գլխավոր ձեռքբերումը Մասիմո Դոնատին է, ով շատ տարիներ է անցկացրել իտալական ակումբներում, մի որոշ ժամանակ էլ խաղացել է շոտլանդական «Սելթիկում»: Իսկ կիսապաշտպանության եզրերում այժմ կխաղան Բոշկո Յանկովիչը, ով երկար տարիներ է անցկացրել «Պալերոյում» և «Ջենոայում», տաղանդավոր բրազիլացի Ռոմուլոն և «Չելսիի» ակադեմիայի սան Ջակոպո Սալան: Դե իսկ թիմի գլխավոր հարվածային ուժը կդառնա Լուկա Տոնին. նույնիսկ 35 տարեկանում «Ֆիորենտինայի» նախկին ֆուտբոլիստը վտանգավոր է մրցակցի համար: Կանխատեսում. 13-16-րդ հորիզոնական «ՄԻԼԱՆ» 2012/13 մրցաշրջան. 3-րդ տեղը Ա Սերիայում Գլխավոր մարզիչ. Մասիմիլիանո Ալեգրի «Միլանում» անցած մրցաշրջանից գրեթե ոչինչ չի փոխվել: «Ռոսոներին» միայն մեկ ձեռքբերում ունի. թիմը համալրել է միայն հեռանկարային կենտրոնական կիսապաշտպան Անդրեա Պոլին: «Միլանին» այդպես էլ չհաջողվեց փոխարիող գտնել Կևին Պրինս-Բոատենգին: Իսկ ահա դաշտի կենտրոնում Միլանը կորցրել է երկու բարձրակարգ ֆուտբոլիստների` Մատյո Ֆլամինիին և Մասիմո Ամբրոզինիին: Իսկ պաշտպանությունն ամբողջովին մնացել է այնպիսին, ինչպիսին անցած մրցաշրջանում էր: Մասիմիլիանո Ալեգրին սկսում է իր 4-րդ մրցաշրջանը «Միլանում»` չնայած նրա հասցեին հնչող քննադատություններին: Այսուհանդերձ, չնայած, որ ակումը համալրումներ չի ունեցել, միևնույն է թիմը կարող է աճ գրանցել, իսկ այդ գործում ամենամեծ պատասխանատվությունը ընկնում է Մարիոյի ուսերին: Բալոտելին կսկսի իր առաջին ամբողջական մրցաշրջանը` «Միլանի» կազմում, և նրանից բոլորը սպասում են ռմբարկուական հրաշքների: Նրանից և Էլ-Շարավիից այս մրցաշրջանում շատ բան կախված կլինի: Սակայն, եթե «Միլանը» խաղա ողջ մրցաշրջանի ընթացքում այնպես, ինչպես ՉԼ որակավորման փուլում ՊՍՎ-ի դեմ, դժվար թե լավագույն եռյակում տեղ գտնի: Կանխատեսում. 2-4-րդ հորիզոնական Վիճակագրություն. «Վերոնան» և «Միլանը» հանդիպել են 46 անգամ, որոնցից 22-ը ավարտվել է «Միլանի» հաղթանակով, 7-ը`«Վերոնայի», ևս 17 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Այդ 46 հանդիպումների ընթացքում «Միլանը» մրցակցի դարպասն է ուղարկել 72 գնդակ, իսկ «Վերոնան»` 45: «Միլանի» ամենախոշոր հաշվով հաղթանակը եղել է` 4:0, իսկ «Վերոնայինը»` 5:3, 3:1: ամենաարդյունավետ հանդիպումն այս երկու թիմերի միջև ավարտվել է 5:3 հաշվով` «Վերոնայի» հաղթանակով, իսկ ամենաարդյունավետ ոչ-ոքին` 3:3: «Սամպդորիա»-«Յուվենթուս»- 24.08.2013, 20:45 «ՍԱՄՊԴՈՐԻԱ» 2012/13 մրցաշրջան. 14-րդ տեղը Ա Սերիայում Գլխավոր մարզիչ. Դելլիո Ռոսսի Բաժանվելով Մաուրո Իկարդիից, ով անցած մրցաշրջանում թիմի լավագույն հարձակվողն էր, «Սամպդորիայում» անմիջապես գտան նույնպիսի երիտասարդ, հեռանկարային և հետաքրքիր փոխարինող` Մանոլո Գաբյադինիին, ով անցած մրցաշրջանում բացահայտվեց «Բոլոնիայում»: Իսկ թե ով կկարողանա փոխարինել հիմնական դարպասապահ Սերխիո Ռոմերոյին, ով, ինչպես պարզվեց, մանկուց երազել էր խաղալ «Մոնակոյում», առայժմ դժվար է գուշակելը: Արգենտինացուն փոխարինող չեն գտել, իսկ երկրորդ դարպասապահ բրազիլիացի Դա Կոստային արժանի փոխարինող համարելը դժվար է: «Սամպդորիայից» հեռացել է նաև կենտրոնական կիսապաշտպան Անդրեա Պոլին, ով այժմ կխաղա «Միլանում»: Նրան փոխարինող «Սամպդորիայում» նույնպես չի գտնվել: Փոխարենը «Ֆիորենտինայից» վարձակալական հիմունքներով «Սամպդորիայւում» կխաղա բազմաֆունկցիոնալ եզրային Լորենցո Դե Սիլվեստրին: Նա կարող է Պալոմբոյի հետ հետաքրքիր զույգ կազմել աջ եզրում: Այս մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, «Սամպդորիայում» եղանակ կստեղծեն հայտնի և փորձառու Էնցո Մարեսկան և հեռանկարային իսպանացի կիսապաշտպան Պեդրո Օբիանգը: Անցած մրցաշրջանը նա անցկացրեց բարձր մակարդակով` հայտնվելով իտալական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում: Սակայն Օբիանգը առայժմ չի շտապում հեռանալ թիմից: Ուշադրության է արժանի նաև պաշտպան «Մանչեսթր Յունայթեդի» սանՄիկելե Ֆորնասերի գալուստը ակումբ: Կանխատեսում. 14-18-րդ հորիզոնական «ՅՈՒՎԵՆԹՈՒՍ» 2012/13 մրցաշրջան. 1-ին տեղը Ա Սերիայում Գլխավոր մարզիչ. Անտոնիո Կոնտե Որքան էլ մեծ լինի մրցակցությունը, այնուամենայնիվ խանգարել «Յուվենթուսին» 3-րդ անգամ անընդմեջ դառնալ Ա Սերիայի հաղթող, կարող է միայն հենց ինքը` «Յուվենթուսը»: առանց այն էլ թուրինցիների նստարանը ամենաերկարն էրայն առումով, որ մարզիչն ուներ ամենալայն ընտրության հնարավորությունը, իսկ այժմ Կոնտեն իր տրամադրության տակ ունի 4 բարձրակարգ կենտրոնական պաշտպաններ` Կիելինի, Բարցալի, Բոնուչի եռյակին միացել է Անջելո Օգբաննան, ևս 6 հարձակվող`Վուչինիչ, Կվալյարելա, Մատրի, Ջովինկո քառյակին միացել են Տեվեսը և Ֆերնանդո Լյորենտեն: «Յուվենտթուսին» հաջողվել է ոչ միայն զգալիորեն ուժեղացնել կազմը, այլև պահպանել առաջատար ֆուտբոլիստներին: Արտուրո Վիդալը` չնայած եվրոպական մի շարք ակումբների առաջարկներին, հրաժարվեց տեղափոխվել «Յուվենթուսից»: Կլաուդիո Մարկիզիոն, չնայած վաղեմի երազանքին` խաղալ «Մանչեսթր Յունայթեդում» և «կարմիր սատանաներից» ստացած առաջարկին, այնուամենայնիվ, նույնպես որոշեց մնալ թուրինյան ակումբում: «Յուվենթուսի» կարևորագույն խնդիրն այս մրցաշրջանում կլինի ոչ թե ազգային առաջնությունում առաջատարի դիրքերը պահպանելը, այլ ՉԼ-ում հաջող ելույթներ ունենալը: Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում «Յուվենթուսը» դուրս մնաց` քառորդ եզրափակչում պարտվելով Մյունխենի «Բավարիային»: Այն ժամանակ մյունխենցիները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին «Ծեր Սինյորայի» դարպասը: Եվ այս մրցաշրջանում թուրինցիները պետք է ապացուցեն, որ դա միայն պատահականություն էր: Կանխատեսում. 1-2-րդ հորիզոնական Վիճակագրություն. «Սամպդորիան» և «Յուվենթուսը» հանդիպել են 128 անգամ, որոնցից 63-ը ավարտվել է թուրինցիների հաղթանակով, 27-ը`«Սամպդորիայի», իսկ 38 խաղ վարտվել է ոչ-ոքի: 128 խաղերի ընթացքում «Սամպդորիայի» հաշվին կա 124 խփված գնդակ, իսկ «Յուվենթուսի»` 217: Ամենախոշոր հաղթանակը «Սամպդորիան» տոնել է 5:1 հաշվով, իսկ «Յուվենթուսը»` 6:0: Զույգի ամենաարդյունավետ խաղում խփվել է 9 գնդակ, այդ հանդիպումն ավարտվել է 7:2` հօգուտ թուրինցիների: Ամենաարդյունավետ ոչ-ոքին` 3:3: Հավելենք, որ ՈւԵՖԱ-ի ռեյտինգում «Յուվենթուսը» 20-րդն է, իսկ «Սամպդորիան»` 80-րդ: | |
|
Պարմա - Միլան, եթերային և տեքստային |
Պարմա - Միլան, մեկնարկային կազմերը |
Միլան - Վալենիսա, Ուղիղ և տեքստային |
Անհետացող նյութը կօգտագործվի Իտալիայի առաջնությունում |
«Զենիթը» մերժել է «Միլանին» |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |