Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 24 » Հնարավոր է, Բալոտելին չմասնակցի Դանիայի և Հայաստանի դեմ խաղերին
17:12
Հնարավոր է, Բալոտելին չմասնակցի Դանիայի և Հայաստանի դեմ խաղերին
«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին, ով Ա Սերիայի շրջանակում ենթարկվել է երեքխաղյա որակազրկման, հնարավոր է չհրավիրվի Իտալիայի ազգային հավաքական՝ ԱԱ-2014-ի ընտրական խմբի՝ Դանիայի և Հայաստանի հավաքականների հետ հոկտեմբերին կայանալիք խաղերի համար:

Այդ մասին տեղեկացնում է «Football Italia»-ն, մանրամասնելով, որ Իտալիայի ընտրանու գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին առաջին անգամ չէ, որ հավաքականում չի ընդգրկում ֆուտբոլիստների՝ տարբեր տեսակի սխալների համար:

Այսպես, 2012 թվականին, Եվրո-2012-ից առաջ, «Զենիթի» պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն չէր հայտնվել հավաքականի հայտացուցակում, քանի որ կասկածվում էր պայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու մեջ: Իսկ Կոնֆեդերացիների Գավաթի խաղարկության ժամանակ, թիմից հեռացվել էր «Ռոմայի» հարձակվող Պաբլո Օսվալդոն, ով վիճաբանել էր հռոմեացիների նախկին գլխավոր մարզիչ Աուրելիո Անդրեացոլիի հետ:

Նշենք, որ իտալացիներն արդեն նվաճել են Բրազիլիայի ԱԱ-2014-ի եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք:

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 397 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/2
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]