Նախքան կայքին անդամակցելը և քննարկումներին մասնակցելը խնդրում ենք ծանոթանալ անդամակցության և մասնակցության կանոններին:
1. Պահպանել Միլանի ակումբի ղեկավարության, խաղացողների և մարզիչների նկատմամբ կոռեկտ վերաբերմունքը: Խստորեն արգելվում է վերոնշյալ անձանց և ակումբի նկատմամբ վիրավորական գրառումները:
2. Հարգալից վերբերմունք ցուցաբերել կայքում գրանցված բոլոր այցելուների նկատմամբ: Կտրականապես արգելվում է հայհոյել և վիրավորել կայքում գրանցված անձանց:
3. Արգելվում է տեղադրել այլ կայքերին հղումներ և այլ գովազդային գրառումներ:
4. Պատժամիջոցների խստությունը որոշվում է կայքի ադմինիստրացիայի կողմից:
5. Կայքի հետ կապված առաջարկությունները հետադարձ կապի միջոցով:
Կայքից օգտվում են տարբեր տարիքի և սեռի ներկայացուցիչներ, որոնք կարող են ունենալ իրարից տարբերվող հայացներ: Խնդրում և պահանջում ենք միմյանց հանդեպ լինել պարկեշտ և բարյացակամ:
Ընդհանուր պահելաձևի կանոնները կայքում:
Սկսենք նրանից, որ կայքում շփվում են հարյուրավոր մարդիկ` տարբեր մտածելակերպով և աշխարհայացքներով, և բոլոր նրանք համարվում են մեր կայքի օգտվողներ, և եթե ցանկանում ենք, որ այս մարդկանց շփումը գործի, ապա մեզ անհրաժեշտ են կանոններ: Մենք ձեզ խորհուրդ ենք տալիս կարդալ կանոնները, դա ձեզանից կխլի ընդամենը հինգ րոպե, և դա մեզ կօգնի կայքը դարձնել ավելի կարգապահ և համախմբված:
Նախ և առաջ, կայքում պետք է պահենք մեզ շատ հարգալից մնացած մասնակիցների հետ: Արգելվում են վիրավորանքները այլ մասնակիցների հանդեպ, դա միշտ ավելորդ է: Եթե կան խնդիրներ, ապա դիմեք ադմինիստրացիային կամ մոդերատորներին(նախընտրելի է անձնական նամակով): Վիրավորանքները մասնակիցենրի հանդեպ մեր կայքում համարվում են ամենածանր խախտումներից մեկը և շատ խիստ պատժվում են ադմինիստրացիայի կողմից: Մեզ մոտ արգելվում է ռասիստական, կրոնական և քաղաքական արտահայտումները: Նախապես շնորհակալություն ենք հայտնում Ձեզ և հուսով ենք, որ Դուք կդարձնեք մեր կայքն ավելի քաղաքավարի և ընկերական:Կայքում խստիվ արգելվում է՝
- Մեկնաբանություններ, որոնք չեն առնչվում հոդվածի բովանդակությանը կամ քննարկման համատեքստին- Վիրավորանքներ և ահաբեկումներ այլ մասնակիցների հանդեպ
- Մեկնաբանություններում արգելվում են ոչ կարգապահ արտահայտություններ պարունակող այլ բառապաշար՝ նվաստացնող եւ հրահրելու ենթակա
- Սպամ, ինչպես նաև այլ գովազդներ սիրված ապրանքանիշներից, կամ այլ կայքերի և հոդվածին չվերաբերվող
Եկեք հարգենք միմյանց: Կայքի ադմինիստրացիան իրավունք ունի ջնջելու մեկնաբանությունները կամ մեկնաբանության որոշ մասը, եթե դրանք չեն համապատասխանում տվյալ պահանջներին:
Կանոնների խախտման դեպքում դուք կստանաք զգուշացում: Անընդմեջ կրկնվողների դեպքում` ժամանակավոր կարգելափակվեք՝ առանց զգուշացման: Արգելափակվելու դեպքում հարցերով կարող եք դիմել ադմինիստրացիա:
Վիրավորանքները ադմինիստրացիային և մոդերատորներին, նույնպես կպատժվի արգելափակմամբ, հարգե՛ք ուրիշների աշխատանքը:
Շնորհակալություն, Armenianacmilan.do.am կայքի ադմինիստրացիա